Ադրբեջանական կողմը կիրակի երեկոյան կրակ է բացել Տավուշի մի սահմանային մի քանի հատվածներում, սակայն ավելի ուշ դադարեցրել է կրակը, ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է», - նշել է Հովհաննիսյանը: