Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ընտրություններում հաղթանակած Մակրոնը հաստատում է հավատարմությունը Եվրոպայի միասնությանը


Ընտրյալ նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է ամրապնդելՖրանսիայի հարաբերությունները Եվրոպայի հետ, այն բանից հետո, երբ նրան հաջողվեց հեշտությամբ հաղթանակ տանել ազգայնական Մարին լը Պենի նկատմամբ:

Մայիսի 7-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը ստացել է քվեարկությանը մասնակցած 47 միլիոն ընտրողների քվեների 66.06 տոկոսը՝ դառնալով Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար և բանկիր Մակրոնի նորաստեղծ՝ En Marche! (Առա՜ջ) կուսակցությունը ևս բարձր վարկանիշ ունի և ակնկալվում է, որ նորընտիր նախագահի կուսակցությունը կարող է հաղթանակ տոնել հունիսի 11-ին և 18-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG