Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Դանֆորդն ու Վալերի Գերասիմովը հեռախոսով քննարկել են սիրիական ճգնաժամը


Ամերիկացի և ռուսաստանցի գեներալներ Ջոզեֆ Դանֆորդը և Վալերի Գերասիմովը, արխիվ

Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, կողմերը քննարկել են սիրիական ճգնժամն ու անվտանգության գոտիների մասին երեկ ուժի մեջ մտած համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ Աստանայում։

Ըստ հաաձայնագրի, Իդլիբում, Հալեպում, Լաթաքիայում և Հոմսում ստեղծվելիք անվտանգության գոտիներում պետք է դադարեցվեն մարտական գործողություններն, այդ թվում՝ օդային հարվածները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG