Մատչելիության հղումներ

Սիրիայում ուժի մեջ է մտնում անվտանգության գոտիների մասին համաձայնագիրը


Ռուսաստան -- Ռուս բարձրաստիճան գեներալ Սերգեյ Ռուդսկոյը բրիֆինգ է անցկացնում Սիրիայում տիրող իրավիճակի մասին, Մոսկվա, 5-ը մայիսի, 2017թ․
Ռուսաստան -- Ռուս բարձրաստիճան գեներալ Սերգեյ Ռուդսկոյը բրիֆինգ է անցկացնում Սիրիայում տիրող իրավիճակի մասին, Մոսկվա, 5-ը մայիսի, 2017թ․

Սիրիայում այսօրվանից ուժի մեջ է մտել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, որը նախատեսում է անվտանգության 4 գոտի ստեղծել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող ուժերը հրաժարվել էին փաստաթղթի տակ ստորագրել՝ պնդելով, թե հակամարտության կողմ համարվող Իրանը չի կարող խաղաղության երաշխավոր լինել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում այսօր հրապարակված համաձայնագրով Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան նախատեսում են կես տարով Իդլիբում, Հալեպում, Լաթաքիայում և Հոմսում անվտանգության գոտի սահմանել՝ զերծ մնալով ցանկացած զենքի կիրառումից:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հաղորդել էր, որ անվտանգության այդ գոտիներում նաև ռազմական օդանավերի թռիչքն է արգելվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG