Մատչելիության հղումներ

Զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների․ ՔԿ


Armenia - investigatory committee
Armenia - investigatory committee

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների:

«Երրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների:

Զինծառայող Կ. Ավետիսյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության ընթացքում Կ. Ավետիսյանի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների. Ա. Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի, 360-րդ հոդվածի 1-ին մասերով, Թ.Օվսիյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), Է.Խանաղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG