«Շատ շուտով մենք ականատես կդառնանք շատ բուռն զարգացումների», - այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Մեր անելիքը՝ էս պահին որևէ քաղաքական ծրագիր չկա, բայց հաշվի առնելով, որ երկիրը ծանր վիճակում է և դա շարունակում է խորանալ, հաշվի առնելով, որ մենք ունենք կոռումպացված իշխանություն, որը չունի զարգացման ծրագիր, հաշվի առնելով, որ ներդրում Հայաստանում չի եղել ու չի լինի, ինչքան էլ որ խոսեն մեծ ներդրումների մասին, դրանք բոլորը հեքիաթներ են, և շատ շուտով բոլորը դրա մեջ կհամոզվեն, իսկ սա նշանակում է, որ օրակարգը մնում է նույնը՝ իշխանափոխություն, այս փտած համակարգի ապամոնտաժում, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում», - ասաց Զուրաբյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ