Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը Հայաստանի սահմանին ևս եղել են կրակոցներ, սակայն զգալիորեն ավելի պակաս:
Ըստ Հովհաննիսյանի, որևէ կորուստ չի եղել:
Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց: