Մատչելիության հղումներ

Վարչապետը խիստ անբավարար է գնահատել գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ խիստ անբավարար է գնահատել գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը։

«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», - ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ասել է վարչապետը։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG