Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի. ԼՂ ԱԳՆ


ԵԱՀԿ միջնորդները շփման գծի դիտարկումից հետո, 2015թ.
ԵԱՀԿ միջնորդները շփման գծի դիտարկումից հետո, 2015թ.

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք:

Ըստ Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG