Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ժամանել է Հայաստան


Հայաստանի պաշտպանության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, այցի ընթացքում նախատեսված է քննարկել Հայաստանի տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG