Մատչելիության հղումներ

Խաչատուրովը առաջնահերթ է համարել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօրվանից անցել է իր պարտականությունների կատարմանը:

Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Խաչատուրովն այսօր հանդիպել է անձնակազմին: Խոսելով իր գործունեության առաջնահերթությունների մասին՝ նա նշել է, որ ամենակարևորը ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հետագա ամրապնդումն է:

«Մեր խնդիրն է մշտապես հետևել ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքին՝ մեկը բոլորի և բոլորը մեկի համար»,- ասել է Խաչատուրովը:

Մայիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի կազմակերպության մշտական խորհրդի նիստին: Յուրի Խաչատուրովը, ով ութ տարի՝ մինչև անցած տարվա հոկտեմբերը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, իսկ այնուհետև նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր ազատվել էր այդ պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG