Մատչելիության հղումներ

Հոգլանդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունի


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, արխիվ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին տեղեկություններ չկան: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մասնակցությամբ օրերս կայացած հանդիպմանը, Հոգլանդը նշել է միայն, թե այդ հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ ԱԳՆ նախաձեռնությամբ, հավելելով, որ դրա արդյունքներով արդեն իսկ հայտարարություն է տարածվել:

Գործակալությունը հիշեցնում է՝ սպասվում էր, որ մոսկովյան հանդիպմանը, այլ հարցերի թվում, կքննարկվի նաև նախագահների հնարավոր հանդիպման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG