Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, ապրիլի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 630 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG