Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ցուցարարները Պուտինից պահանջում են «այլևս չառաջադրվել»


Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով:

Ցույցերն անցնում են «Մենք նրանից հոգնել ենք» և «Բավական է» կարգախոսներով: Տասնյակ մարդիկ այս պաստառներով հավաքվել են Մոսկվայում նախագահի վարչակազմի շենքի, ինչպես նաև տարբեր քաղաքների տեղական խորհուրդների և գործադիր իշխանության գրասենյակների մոտ: Մոսկվայի կենտրոնում նախագահի վարչակազմի շենքը պաշտպանում են հատուկ նշանակության ոստիկանության հարյուրավոր ծառայողներ:

Բողոքի ակցիաները կազմակերպել է Վլադիմիր Պուտինի սուր քննադատ և ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» շարժումը: Ռուսաստանի իշխանությունն այդ ակցիաները որակել է ապօրինի և զգուշացրել, որ իրավապահները կդիմեն համապատասխան միջոցների:

Սանկտ Պետերբուրգում արդեն մոտ երեք տասնյակ մարդ բերման է ենարկվել, Կեմերովոյում ձերբակալվել է առնվազն 16 քաղաքացի, կան ձերբակալվածներ նաև Իժևսկում և Գորնո-Ալտայսկում:

Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահ է ընտրվել 2000 թվականին, որից հետո վերընտրվել է, 2008-2012 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, իսկ հիմա երրորդ անգամ է նախագահում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG