Մատչելիության հղումներ

Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը


Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողով, Մոսկվա, 28-ը ապրիլի, 2017 թ․, լուսանկարը՝ ՊՆ-ի

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։

«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

«Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG