Մատչելիության հղումներ

Շաքիի ջրվեժի բնականոն վիճակն ապահովելու համար` «Շաքի» ՓՀԷԿ-իջրօգտագործման նոր ռեժիմ


Շաքիի ջրվեժը, լուսանկարը՝ բնապահպանության նախարարության

Շաքիի ջրվեժի բնականոն վիճակի ապահովման համար Հայաստանի բնապահպանության նախարարությունը սահմանել է «Շաքի» ՓՀԷԿ-իջրօգտագործման նոր ռեժիմ: Այդ մասին հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստանում էր ահազանգեր և մամուլում տեղ էին գտնում հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում էին, որ հաճախ այցելելով Շաքիի ջրվեժ, այնտեղ ականատես են լինում նրա ոչ լիարժեք տեսքին: Նախարարությունը, կարևորելով բնության հուշարձանի պահպանության առաջնահերթությունները, ինչպես նաև էկոտուրիզմի խթանումը, բանակցություններ և քննարկումներ է կազմակերպել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման թույլտվությունը», - ասված է հաղորդագրությունում:

Նոր ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվել է «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման համար գետից ջրառի նոր ռեժիմ, ըստ որի` ընկերությունը Շաքի գետից լիարժեք ջրառ կարող է անել միայն մարտի 15-ից ապրիլի 30-ը` ժամը 11-17, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը 11-19, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` ժամը 11-17 ժամանակահատվածներից դուրս:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG