Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի բանաձևը և Զեմանի նամակը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան այսօր դատապարտել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևը, որը դատապարտում է հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

«Մենք խստագույնս դատապարտում և մերժում ենք ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

«Մենք նաև հիասթափված ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ նախագահ Միլոշ Զեմանի 2017 թվականի ապրիլի 24-ի նամակից՝ ուղղված իր երկրի հայկական սփյուռքին», - հայտարարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ պնդելով, թե այդ նամակում «լուրջ անհամապատասխանություններ» կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG