Մատչելիության հղումներ

Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը ժամը 22-ից փակ կլինի


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` այսօր ժամը 22-ից մինչև ապրիլի 28-ի ժամը 7-ը, ինչպես նաև ապրիլի 28-ի ժամը 22-ից մինչև ապրիլի 29-ի ժամը 7-ը Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Որպես այլընտրանք քաղաքապետարանն առաջարկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG