Մատչելիության հղումներ

ՌԴ վարչապետի հանդեպ երկրի քաղաքացիների վստահության մակարդակը կտրուկ անկում է ապրել․ «Լևադա»


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանցիների շուրջ կեսը չի վստահում վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, մոտ 45 տոկոսն էլ դեմ չէ Մեդվեդևի պաշտոնակությանը։ Այս մաիսն են վկայում «Լևադա» կենտրոնի ապրիլին անցկացրած հարցման արդյուքները։ Դրանց համաձայն,ռուսաստանցիների միայն 30 տոկոսն է, ընդհանուր առմամբ, աջակցում Մեդվեդևին: Մինչդեռ՝ անցած տարի ՌԴ վարչապետի գործնեությունը գոհացնում էր ռուսաստանցիների մոտ 39 տոկոսին:

Այսօր Մեդվեդևի պաշտոնանկության օգտին միանշանակորեն կողմ են հանդես գալիս հարցված ռուսաստանցիների շուրջ 18 տոկոսը: Հարցումները վկայում են, որ ռուսաստանյան ընդդիամադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի հեղինակած «Նա ձեզ համար Դիմոնը չէ» ֆիլմի շրջանառումից հետո Մեվդեդևի վարկանիշը շարունակաբար անկում է ապրում:

Ինքը՝ Ռուսաստանի վարաչապետը չի մեկնաբանում այս տվյալները: Նրա մամուլի քարտուղար Նատլյա Տիմակովան այսօր ասել է, որ Մեդվեդևն ուշադրություն չի դարձնում «քաղաքական պատվերով արված նման հարցւոմների վրա»։ Թե հատկապես ինչ քաղաքական պատվերի մասին է խոսքը և որոնք են այն ուժերը, որոնք պայքարում են երկրի վարչապետի դեմ, Ռուսաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը չի մանրամասնել։

Նավալնիի՝ մոտ երկու ամիս առաջ հրապարակած հետաքննական տեսանյութը, որի գլխավոր հերոսը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, «Յութուբ»-ում արդեն շուրջ 20 միլիոն դիտում է ունեցել: «Նա Դիմոնը չէ, պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ․ Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը», այսպես էր ֆիլմի ընդլայնված անվանումը։

Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Նավալնիի հետաքննությունը «նախընտրական քարոզչական հարձակում է, ինչն անիմաստ է մեկնաբանել»։ Հետաքննության հեղինակները պնդում են՝ չնայած Մեդվեդևը հասարակության մեջ ոչ այնքան լուրջ ընկալում ունի, իրականում նա կոռուպցիայի վրա հիմնված հսկայական կայսրության հիմանդիր է։

Մասնավորապես՝ նշվում է, թե Մեդվեդևին է պատկանում 5 միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում: Նշվում է նաև, որ Մեդվեդևն այլ շքեղ առանձնատներ ունի Կուրսկի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, խաղողի այգիներ՝ Անապայի մոտակայքում և Իտալիայում։ «Եվ այս ամենը նրա հարստության միայն մի մասն է, պնդում են աղմկահարույց հետաքննության հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG