Պաշտպանության նախարարի հրամանով՝ Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
Ըստ նախարարության հաղորդագրության, Ղարիբյանը 1995-ից 1998 թվականներին աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: Այնուհետև եղել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետը:
Նա նաև աշխատել է ֆինանսների նախարարությունում՝ որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ղարիբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2015 թվականի փետրվարից Սոնա Ղարիբյանը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ էր, այդ պաշտոնից ազատվել է Հայաստանի նախագահի երեկվա հրամանագրով: