Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին:

Ըստ կոմիտեի, եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայկական կողմը հանդես կգա երեք ելույթով՝ միջազգային-իրավական համագործակցության համատեքստում իրավական օգնություն ցուցաբերելու, միաջազգային-իրավական համագործակցության շրջանակներում առանձին ապացույցների ձեռքբերման առանձնահատկությունների, խնդիրների և դրանց թույլատրելիության, զինվորական հանցագործություններով միջազգային-իրավական համագործակցության և քրեական դատավարության ընթացակարգի հիմնախնդիրների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG