Մատչելիության հղումներ

Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությունը համահունչ էր վերջին մի քանի վարչակազմերի հայտարարություններին. Շոն Սփայսեր


ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսեր, արխիվ
ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսեր, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությունը համահունչ էր վերջին մի քանի վարչակազմերի հայտարարություններին, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսերը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառը:

«Եթե ետ նայեք նախագահ Օբամայի, նախագահ Բուշի ուղերձներին, կտեսնեք, որ նախագահի կիրառած բառապաշարը համահունչ է դրանց», - ասել է Սփայսերը:

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցի, թե նախագահ Թրամփը միշտ աչքի է ընկել իր նախորդների հանդեպ հնչեցրած քննադատությամբ, ինչո՞ւ այս դեպքում չի օգտագործել պահն ու 1.5 միլիոն հայերի սպանությունները որակել որպես ցեղասպանություն, Սպիտակ տան խոսնակը կրկին ասել է, որ Թրամփի ուղերձը համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին:

Հիշեցնենք, երեկ Միացյալ Նահանգների նախագահն ապրիլքսանչորսյան իր ուղերձում, ինչպես իր նախորդը՝ Բարաք Օբաման, օգտագործել էր Մեծ Եղեռն բառակապակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG