Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում իր նախորդի՝ Բարաք Օբամայի նման օգտագործել է Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ ցեղասպանություն եզրի փոխարեն:

«Այսօր մենք հիշում և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով անմեղ զոհերի հիշատակը և շատ ու շատ ուրիշների տառապանքները», - նշել է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով․ - «Մարդկային պատմության այս մութ էջերը վերագնահատելով՝ մենք նաև ողջունում ենք հայ ժողովրդի կենսունակությունը: Նրանցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անուրանալի նպաստ բերեցին մեր երկրին, միևնույն ժամանակ փայփայելով հիշողություններ իրենց պատմական հայրենիքի մասին, որտեղ իրենց նախապապերը ստեղծել էին անտիկ դարերի մեծ քաղաքակրթություններից մեկը»:

«Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ», - նաև ասել է Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG