Վրաստանի ոստիկանությունը` Բաթումիում մարտի 11-ին տեղի ունեցած անկարգությունների հետաքննության շրջանակներում, ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ Իրակլի Չվիրկիային և Աջարիայում գործող հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Մերաբ Գոգոբերիձեին:
Վրաց իրավապահները նրանց կասկածում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ: