Մատչելիության հղումներ

Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ տուժել է, այդ թվում՝ 11 ոստիկան և 1 պատգամավոր։ Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով Աջարիայի առողջապահության նախարարությանը։

Բնակիչների ինքնաբուխ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական տուգանքների աճը։ Անկարգությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են տուգանել երկու վարորդների, որոնք, պնդելով, թե խախտում չեն կատարել, կտրականապես հրաժարվել են վճարել տուգանքը։

Վարորդներին աջակցել են տեղի բնակիչները, ինչից հետո նրանց և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար 6 մարդ է ձերբակալվել:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ ձերբակալված 6 քաղաքացիները ազատ են արձակվել, սակայն բոլորն էլ վարչական պատասխանատվության կենթարկվեն։

Ռուսթավի-2 հեռուստաընկերության կադրերում երևում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները քարեր նետում ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շրջում են դրանք, վառում են ծառերը։ Հատուկ նշանակության ուժերը, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG