Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆինանսների նախարարը այցելում է Վաշինգտոն


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան, արխիվ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան, արխիվ

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 21-ին Արամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակն ու Հայաստան-ԱՄՀ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպումը Համաշխարհային բանկի նախագահի տեղակալ Սիրիլ Մյուլլերի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ՀԲ համագործակցությանը վերաբերող հարցեր, ծրագրերի առաջնահերթությունները, Հայաստանի տնտեսական իրավիճակը, բյուջետային աջակցության և համագործակցության առավել կարևոր ուղղությունները։

Նախարարը հանդիպել է նաև Bank of America Merrill Lynch-ի կողմից կազմակերպվող սիմպոզիումին` ներկայացնելով ներդրողներին Հայաստանի տնտեսության գրավչությունն ու զարգացման հեռանկարները։

Երեկ Վաշինգտոնում Վարդան Արամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԲ) տնօրենի տեղակալ Դիմիտրիս Ցիցիրագոսի հետ և քննարկել կորպորացիայի ներդրումային պորտֆելը Հայաստանում՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։

Նախարարի այցը Վաշինգտոն կավարտվի այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG