Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը սահմանամերձ համայնքում ներկայացրել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ այցելել է Տավուշի մարզ։

ՊՆ լրատվական վարչությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակում նախարարը Բերդում հանդիպել է «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Հանդիպմանը Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել ծրագրերի նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

Պաշտպանության նախարարը եղել է նաև սահմանամերձ Մովսես և Չինարի համայնքներում:

«Տավուշի մարզպետարանում երեկոյան կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG