Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:
Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։