Ֆրանսիայի ոստիկանությունը հաղորդում է, որ երեկ Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը ծանր վիրավոր են։
Ենթադրաբար երկու անձինք կրակ էին բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ։ Հարձակվողներից մեկը սպանվել է պատասխան կրակոցով, նրա ինքնությունը առայժմ պարզված չէ, մյուսը հետախուզվում է։ Նշվում է, որ նրանցից մեկը ժամանել էր Բելգիայից գնացքով։
Փարիզյան դեպքերի հետևանքով Գերմանիան ուժեղացրել է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հետաքննությունը քննարկում է ահաբեկչության վարկածը։
Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը։
Մանրամասները տե՛ս այստեղ