Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 35 անգամ, արձակվել է 400 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Ապրիլի 20-ին և լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG