Մատչելիության հղումներ

Խորհրդատվություններ ՀՀ-ՌԴ ԱԳ նախարարությունների միջև՝ անվտանգության արդի խնդիրների շուրջ


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև:

Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, հայկական կողմը գլխավորել է ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը և Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

Խորհրդատվություններին կարծիքներ են փոխանակվել համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների և դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև համաեվրոպական կառույցների շրջանակներում ծավալվող գործընթացներին:

Խորհրդատվությունների ավարտին ռուսաստանյան պատվիրակությանը հանդիպել է փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը։

Նույն օրը Աշոտ Հովակիմյանը և Անդրեյ Կելինին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել խորհրդատվությունների արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG