Մատչելիության հղումներ

Reuters. Ռուսները 2016-ին կազմել են ԱՄՆ ընտրություններին վերաբերող երկու գաղտնի զեկույց


Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի հետ սերտ առնչություններ ունեցող «Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ» հետազոտական կենտրոնն անցյալ տարի կազմել է երկու վերլուծական զեկույց:

Ըստ առաջինի, որը հասցեագրված էր Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը, համացանցով և հեռարձակող մամուլով անհրաժեշտ էր հորդորել ամերիկացի ընտրողներին՝ քվեարկել այն թեկնածուի օգտին, ով Բարաք Օբամայի վարչակարգի համեմատությամբ կունենա Ռուսաստանի հանդեպ ավելի մեղմ դիրքորոշում:

Երկրորդ զեկույցում, ըստ Reuters-ի, ասվել է, որ ամենայն հավանականությամբ կհաղթի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, հետևաբար՝ հարկ է դադարեցնել քարոզարշավը հօգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և կենտրոնանալ Քլինթոնի հավանական նախագահությունը վարկաբեկելու, ինչպես նաև ընտրախախտումների մասին պնդումներով ամերիկյան ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը խարխլելու վրա:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG