Մատչելիության հղումներ

«Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է»․ մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» համաժողովը


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

Համաժողովին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում։ Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ։ Այդպիսին են նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրները։ Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է։ Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ։ Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը Զինված ուժերի հետ», - իր ելույթում ասաց նախագահ Սերժ Սագսյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG