Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է նաև, որ Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: