«Ելք» դաշինքի կենտրոնական գրասենյակում դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
Ըստ դաշինքի մամուլի հետ կապերի բաժնի, դեսպանը շնորհավորել է «Ելք» դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։
Հանդիպման ընթացքում դաշինքի առաջնորդները ներկայացրել են իրենց կարծիքը և գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ և քննարկել առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր։