Մատչելիության հղումներ

Ընտրությունների օրը լրագրողի աշխատանքը խոչընդոտած կնոջը մեղադրանք է առաջադրվել


2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` 02.04.2017թ.-ին, Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանին, մոտեցել է նրան և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն վերջինս շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Ջուլիետա Կոկոլյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG