Մատչելիության հղումներ

Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է «համակարգային բնույթ ունեցող խախտումները»


Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել են Աժ անցած ընտրությունների հետ կապված հարցեր:

«Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած և համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահամանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը և փաստարկները և ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր անելիքները, Ղարաբղյան կարգավորման և տարածաշրջանային այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG