Մատչելիության հղումներ

Տաշիր քաղաքի նախկին «Կինոյի տան» տանիքը և դահլիճը այրվել են․ ԱԻՆ


Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 06:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան թաղամասի թիվ 5 փողոցի նախկին «Կինոյի տանը» հրդեհ է բռնկվել:

«Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել են տանիքը (մոտ 600 քմ) և դահլիճը (մոտ 550 քմ)», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG