Մատչելիության հղումներ

Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

«ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայի շրջանակում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել են քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները՝ ներկա սպայակազմը պետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ նաև ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG