Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Յուրի Խաչատուրով, արխիվ
Յուրի Խաչատուրով, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար: Այդ մասին ՀԱՊԿ-ի՝ Բիշքեկում անցկացվող ոչ-պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Սեմերիկովը փոխանցել է նաև, որ որոշումն ընդունվել է միաձայն:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG