Մատչելիության հղումներ

Ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարությունների 2017-ի համագործակցության ծրագիրը


Պաշտպանության նախարարության շենքը Երևանում

Ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Չինաստանի պատվիրակությանն ընդունել են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:

Այցի ավարտին Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների ներգրավվման կարևորությունը:

Հանդիպման ավարտին Լևոն Այվազյանը և Գուան Յուֆեյը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարարության և Չինաստանի պաշտպանության նախարարության միջև 2017-ի համագործակցության ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG