Ապրիլի 14-15-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: