Մատչելիության հղումներ

Քրգործ Արմավիրում 38-ամյա կնոջ սպանության փաստով. կասկածյալն ամուսինն է


Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Ապրիլի 12-ին` ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում կրակոց է հնչել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հայտնաբերվել է Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչուհու դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ մայթին կից կրպակների միջև հայտնաբերվել է KH 32904 գործարանային համարով մեկ փողանի կարճեցված փողով որսորդական հրացան»:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասով։ «Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է կնոջ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը և հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ անձնական խնդիրների պատճառով ամուսիններն ունեցել են լարված հարաբերություններ», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG