Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան․ ՔԿ


Հայաստան - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 2-ը ապրիլի, 2017թ․

Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ արձանագրված՝ Քրեական դատավարության օրենսգրքով Քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ այսօրվա դրությամբ հարուցվել է 16 քրեական գործ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 16 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված), 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (Քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) և 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (Քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):

Նշված 16 քրեական գործերից 7-ը՝ 7 մեղադրյալների վերաբերյալ, ուղարկվել է դատարան, 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

8 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, դրանցից 2-ը՝ Երևանում, 6-ը՝ մարզերում (4-ը՝ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդված, 3-ը՝ ՔՕ 34-153-րդ հոդված, 1-ը՝ 153-րդ հոդված):

2 քրեական գործով նշանակվել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG