Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ ՊՆ-ին վառելիք մատակարարելու մրցույթին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ 2016 թվականին պաշտպանության նախարարության և N սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016-ի 3-րդ եռամսյակում պաշտպանության նախարարության ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել:

Դատախազությունը նշում է, որ պայմանագիրը կնքելուց հետո ՍՊԸ-ի կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք:

«Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից պաշտպանության նախարարության կարիքների համար ածուխ ապրանքատեսակի ձեռքբերման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը կառավարության թիվ 168-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախաձեռնող մարմնին՝ ՊՆ-ին է ներկայացրել նախկինում նմանատիպ գործունեություն ծավալելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ, 2017 թվականի ապրիլի 12-ին Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի [փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը] 1-ին մասի հատկանիշներով», - հայտնում է դատախազությունը՝ նշելով, որ նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG