Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 25 անգամ, արձակվել է 400 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG