Մատչելիության հղումներ

Դատախազությունը քրգործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքով


Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Դատախազությունը նշում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել ապրիլի 2-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը լուսաբանելիս անհայտ կնոջ կողմից իրեն վիրավորելու, նկարահանմանը խանգարելու, դրանով իսկ իր աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Փաստի առթիվ դատախազի կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG