Մատչելիության հղումներ

ՔԿ. Քննության ենթակա ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 15 քրեական գործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ արձանագրված՝ Քրեական դատավարության օրենսգրքով Քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։

Ըստ հաղորդագրության, 15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (Քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։

Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 1-ը՝ Երևանում͵ 9-ը՝ մարզերում (4-ը՝ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG