Մատչելիության հղումներ

Դավթաշենում ծառահատումների դեպքով հարուցվել է քրգործ, կասկածյալը ձերբակալվել է. դատախազություն


Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ [ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը] հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 բարդի տեսակի ծառեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 բարդի և թեղի տեսակի ծառեր: Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 դրամ», - ասված է հաղորդագրությունում։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG