Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի Ներքին գործերի նախարարւթյան արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: